Ի՞նչ անել, եթե ինչ-որ մեկը օգտագործում է Ձեր լուսանկարները Օդնոկլասնիկում



Վերջին շրջանում ինձ շատ են դիմում մարդիկ, որոնք բողոքում են, որ իրենց նկարները գողանում են և օգտագործում: Նրանք էլ չիմանալով, ինչ անել միայն սպամ են տալիս այդպիսի օգտվողներին, բայց դա ելք չէ: Այսօր կբացատրեմ, թե ինչպես բողոքել եթե ձեր նկարները գողացել է մեկ այլ օգտվող: Եթե հայտնաբերեցիք, որ ձեր լուսանկարներն օգտագործում է այլ բաժանորդ, ապա դիմեք ОK.RU-ի Օժանդակ ծառայություն: Դրա համար անհրաժեշտ է՝ անցնել հետևյալ հղումով


«Դիմումի թեմա» տողում նշեք «Բողոքել օրինախախտի դեմ»


«Դիմումի նպատակ» տողում ընտրեք «Տվյալների/լուսանկարների չթույլատրված օգտագործում»


Համապատասխան դաշտերում նշեք ձեր պրոֆիլի և օրինախախտի պրոֆիլի հղումները, նկարագրեք խնդիրը:


Կցեք լուսանկարը, որի վրա դուք երևում եք ОK.RU-ում ունեցած ձեր պրոֆիլի ֆոնին:


Ուշադրություն դարձրեք, որ դիմումի ձևաչափում անհրաժեշտ է լրացնել բոլոր առաջարկված դաշտերը, նաև անհրաժեշտ է մուտքագրել ճիշտ էլեկտրոնային հասցեն, որի վրա հատկանշում է դիմումի ձևի վերևի հատվածը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

4 комментария (Մեկնաբանություն) :

  1. Анонимный1 мая 2015 г., 20:50

    Shnorakal em Shir jan lav eghanaka, iskakanic ognec anchap shnorhakal em

    ОтветитьУдалить
  2. Barev dzez Shiraz jan isk inchpes darnam ananun odnoklassnikum

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Բարև Մարի ջան բլոգում արդեն կա տվյալ նյութը նոր տարբերակով կարող ես օգտվել հաճելի ժամանց...

      Удалить

Widgets
Հարցեր կամ առաջարկություններ ունե՞ք: Գրե՛ք: ok.ru/shirgoroyan Copyright © 2017 www.shirazgoroyan.ru All rights reserved.